Կիպրոսի ափերի մոտ 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Սեյսմոլոգները հինգշաբթի օրը Կիպրոսի ափերի մոտ 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ են գրանցել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լիմասոլ քաղաքից 114 կմ դեպի արեւմուտք, որտեղ ապրում է մոտ 154 հազար մարդ։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ