Մոսկվայի բնակիչներին նախազգուշացրել են 36-ժամյա ձյունե ապոկալիպսիսի մասին
Ձնառատ ապոկալիպսիսը մոտենում է Մոսկվային. ձյան առատ տեղումները կտևեն 36 ժամ, կանխատեսել է «Фобос» եղանակի կենտրոնի առաջատար աշխատակից Եվգենի Տիշկովեցը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ «Նովոստին»:
Փորձագետի խոսքով ՝ ձյան տեղումները կսկսվեն ուրբաթ ՝ փետրվարի 12-ի կեսգիշերին, և կտևեն մինչև հաջորդ օրվա 12-ը:
«Սա իսկական ձնաբուք է, ձյունե Արմագեդոն, ձյունե ապոկալիպսիս, սա փորձնական տագնապ չէ, այլ մարտական», – ասաց կանխատեսողը:
Ձյան տեղումների ժամանակ ճանապարհներին տեսանելիությունը կնվազի մինչև 500 մետր և ավելի ցածր:
«Երբեմն,նույնիսկ ձեռքի երկարության բացվածքով:Սա ինչ-որ բանով շատ մնման է «սև» ձնաբուքին: Ես խորհուրդ եմ տալիս մարդկանց չփորձել ճակատագիրը, սա ցամաքային և օդային տրանսպորտի կոլապս է», – ասել է Տիշկովեցը:
Բացի այդ, քամու պատճառով ցրտերն ավելի ուժեղ կզգացվեն, նախազգուշացրել է օդերևութաբանը:
Ավելի վաղ Phobos եղանակի կենտրոնի առաջատար փորձագետ Ելենա Վոլոսյուկը նախազգուշացրել էր մոսկվացիներին ռեկորդային ձյան տեղումների մասին: Նա նշել էր, որ հենց այս օրերին ամսական տեղումների 80 տոկոսը կտեղա, իսկ ձնակույտերի բարձրւթյունը կհասնի մինչև 50 սանտիմետրի:
Կարծիքներ