Կոուտինյոն կարող է չխաղալ Բարսելոնայում, որպեսզի ակումբը բոնուս չվճարի Լիվերպուլին

Կոուտինյոն կարող է չխաղալ Բարսելոնայում, որպեսզի ակումբը բոնուս չվճարի Լիվերպուլին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն ընթացիկ մրցաշրջանում կարող է դաշտ չվերադառնալ, հայտնում է լրագրող Խավի Միգելը։

««Բարսելոնայի» առաջադրանքներից մեկը խնայողությունն է։ Կոուտինյոյի պարագայում կան բոնուսներ, որոնք տրվում են «Լիվերպուլին» մասնակցած հանդիպումների համար։ «Բարսելոնան» այլևս չի ցանկանում վճարել նրանց։

«Բարսելոնան» պետք է 5 միլիոն եվրո վճարի նրանց, եթե Կոուտինյոն ևս 7 խաղ անցկացնի։ Դա չի լինի»,-ասել է լրագրոսը Onze հաղորդման ընթացքում Esport3 հեռուստաալիքի եթերում։

Կոուտինյոն ներկա պահին ապաքինվում է վնասվածքից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում