ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է գովազդային շուկան, լրատվամիջոցներին որոշ հարցեր են ուղարկվել

ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է գովազդային շուկան, լրատվամիջոցներին որոշ հարցեր են ուղարկվել

Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հայտնեց, որ վերջերս տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հարցաշարեր է ուղարկել լրատվամիջոցներին, որպեսզի տեղեկություններ ստանա գովազդների որոշ ծառայությունների վերաբերյալ: Նա ՏՄՊՊՀ անդամի թեկնածուին խնդրեց բացատրել, թե որն է այդ հարցաշարի նպատակը:

«2019-ին ունեցել ենք տարբեր բողոքներ կապված գովազդային շուկայի հետ, սակայն ամբողջական ուսումնասիրություն չենք կարողացել անել, այդ իսկ պատճառով էլ հանձնաժողովը որոշեց 2020թ-ին անպայման ուսումնասիրել գովազդի շուկան»,-ասաց ՏՄՊՊՀ անդամի թեկնածու  Կարեն Սեդրակյանը:

Նա նշեց, որ լրատվականներին ուղարկված հարցաշարերը կազմել է աշխատակազմն ու որոշակի չափորոշիչներ է ներառել դրանցում:

«Ամբողջական ուսումնասիրությունը կներկայացենեք ԱԺ-ին և հանրությանը: Այս հարցումների նպատակը գովազի շուկան ուսումնասիրելն է, որևէ այլ բան չկա»-ասաց թեկնածուն:

Սամսոնյանը հետաքրքրվեց, թե այս հարցումներն որ լրատվամիջոցներին են ուղարկվել և ինչ սկզբունքով են ընտրվել լրատվամիջոցները, իսկ Սեդրակյանը պատասախնեց. քանի որ աշխատակազմն է այդ հարցերով զբաղվել, ինքը չի կարող պատասխանել հարցին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում