Ճապոնիան 800 մլն դոլար կհատկացնի կարիքավոր երկրներում COVID-19-ի դեմ պատվաստումների համար
Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան առցանց-գագաթնաժողովի ժամանակ խոստանում Է մինչեւ 800 մլն դոլար հատկացնել COVAX միջազգային ծրագրի զարգացման համար, որը COVID-19-ի դեմ պատվաստանյութեր Է տրամադրում կարիքավոր երկրներին: Այդ մասին հաղորդել Է The Mainichi թերթը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրների:
Յոսիհիդե Սուգան հանդես կգա որպես COVAX-ի առցանց գագաթնաժողովի ընդունող երկիր, որը տեղի կունենա հունիսի 2-ին: Դրան կմասնակցեն մոտավորապես 40 երկրների ներկայացուցիչներ, ներառյալ ԱՄՆ-ի փոխվարչապետ Քամալա Հարիսը, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը եւ Microsoft Corp.-ի համահիմնադիր ու մարդասեր Բիլ Գեյթսը:
Հրատարակության աղբյուրների տվյալներով, միջոցառման ընթացքում Ճապոնիայի վարչապետը նաեւ պլանավորում Է COVAX-ին առաջարկել Ճապոնիայի կողմից գնված կորոնավիրուսի դեմ պատվաստանութերի չափաբաժինների մի մասը: Թե չափաբաժնի ինչ քանակության մասին Է խոսքը, չի ճշտվում:
COVAX-ի հիմնադրամը ձգտում Է ապահովել 8,3 մլրդ դոլարի չափով ֆինանսավորումը, որը բավարար Է մինչեւ 2022 թվականի սկիզբը 1,8 մլրդ չափաբաժնի կամ զարգացող երկրների բնակչության 30 տոկոսի համար:
Նախաձեռնությունը, որն աջակցվում Է ՄԱԿ-ի կողմից, ներկայում հավաքել Է շուրջ 7 մլրդ դոլար:
Ավելի վաղ Ճապոնիան արդեն խոստացել Էր 200 մլն դոլար հատկացնել COVAX ծրագրի աջակցմանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) եւ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հունիսի 1-ին հանդես են եկել հանուն COVID-19-ի դեմ պատվաստանյութերի արդարացի բաշխման: Բացի դրանից, կազմակերպությունները կոչ են արել 50 մլրդ դոլար հատկացնել ցածր եւ միջին մակարդակի եկամուտներ ունեցող երկրներում համավարակի կասեցման համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ