Տավուշի մարզում մեքենաների բախման հետևանքով կա 6 տուժած, 2-ը՝ երեխաներ

Տավուշի մարզում մեքենաների բախման հետևանքով կա 6 տուժած, 2-ը՝ երեխաներ

Հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Ժամը 20:00-ի սահմաններում Նոյեմբերյան - Կողբ - Բագրատաշեն ավտոճանապարհին բախվել են Jeep Wrangler և Toyota Alphard մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը:

Բախման հետևանքով Toyota Alphard-ը շրջվել է և քաղաքացիները այն ուղղելուց հետո են կարողացել վիրավորներին դուրս բերել: 

Վթարի հետևանքով 6 հոգի, որից 2-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում