Արտաշատում մեքենա է հրդեհվել

Արտաշատում մեքենա է հրդեհվել

ԱԻՆ-ից հայտնում են, որ այսօր՝ օգոստոսի 21-ին, ժամը 20:37-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Պատկանյան փողոցում գտնվող շենքերից մեկի մոտակա ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:45-ին, մարվել` 20:58-ին: Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում