Պատմության մեջ առաջին անգամ Գրենլանդիայի բարձրադիր հատվածներում անձրև է եկել
Օգոստոսի 14-ին մի քանի ժամ անձրեւ է տեղացել Գրենլանդիայի 3221 մետրանոց սառցաբեկորի գագաթին, որտեղ ջերմաստիճանը մոտ ինը ժամ զրոյից բարձր է մնացել, հայտնել են ԱՄՆ Ձյան եւ սառցի տվյալների ազգային կենտրոնի գիտնականները:
Գրենլանդիայի սառցաբեկորի ամենաբարձր կետում պատմության մեջ առաջին անգամ անձրեւ է տեղացել: Սա գլոբալ տաքացման ևս մի ահազանգող նշան է, գիտնականների խոսքը մեջբերել է Reuters-ը:
«Սա շատ վատ է սառցե ծածկույթի համար»,- ասել է Կոլումբիայի համալսարանի Լամոնտ-Դոհերտիի աստղադիտարանի սառցագետ Ինդրանի Դասը: «Սառույցը ջրի հետ վատ է: Այժմ սառույցի ծածկույթը ավելի շատ է հակված հալվելու»:
Կարծիքներ