Ֆոտոբռնիչ սարքերը կրկին արձանագրել են Հայաստանում նախկինում գրանցված ընձառյուծներից մեկին

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր»-ի «Արևիք» ազգային պարկում կրկին արձանագրվել է Հայաստանում նախկինում գրանցված ընձառյուծներից մեկը։
Այս մասին Շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջում ասված է.
«ՇՄՆ«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ՝ հունիսին իրականացված մշտադիտարկման աշխատանքների արդյունքում՝ ֆոտոբռնիչ սարքերի կողմից 2022 թվականի մայիսի 5-ին ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկում կրկին արձանագրվել է՝ Հայաստանում նախկինում գրանցված ընձառյուծներից մեկը»։
Կարծիքներ