Փորձնական ծրագիր Երևանում. դիտահորերը հավասարեցվում են ճանապարհներին (տեսանյութ)

Փորձնական ծրագիր Երևանում. դիտահորերը հավասարեցվում են ճանապարհներին (տեսանյութ)

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ մեկնարկել է դիտահորերը ճանապարհներին հավասարեցնելու և կափարիչները փոխարինելու փորձնական ծրագիրը:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:

«Երևանյան փողոցների դիտահորերը տասնամյակներ ի վեր իսկական գլխացավանք են դարձել հատկապես վարորդների համար: Մաշված կափարիչներն ու ասֆալտի նստվածքը լրջորեն խաթարում են անվտանգ երթևեկությունը: Խնդրի ուղղակի պատասխանատուն կապի, կոյուղու կամ այլ ծառայություններ մատուցող կազմակերպություններն են, որոնք տնօրինում ու օգտագործում են դիտահորերը, բայց համայնքը, կարևորելով քաղաքի բնակիչների անվտանգությունը, ստանձնել է խնդրի լուծումը»,-ասված է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում