Թուրքիայի նախագահ Էրդողանը խոսել է Բայդենի հետ ունեցած հանդիպումից

Թուրքիայի նախագահ Էրդողանը խոսել է Բայդենի հետ ունեցած հանդիպումից

Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի շրջանակում ունեցած հանդիպումներից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել մամուլի ասուլիսով։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։

Խոսելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից՝ Էրդողանը նշել է, որ հանդիպմանը մտահոգություն է հայտնել Սիրիայում PKK/YPG/PYD-ին ԱՄՆ-ի կողմից ցուցաբերված աջակցության կապակցությամբ։

«Անկասկած, որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, մեր մտահոգությունը հայտնեցինք Սիրիայում գործող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) և «Ժողովրդավարական միություն» կուսակցության (ԺՄԿ-PYD) նման ահաբեկչական կազակերպություններին ԱՄՆ-ի կողմից տարամադրվող օգնության առնչությամբ։ Ասացինք, որ դրանք քայլեր են, որոնք վնասում են մեր համերաշխությունը»,-նշել է Էրդողանը՝ ընդգծելով, որ այսուհետև հավանաբար այդպես չի շարունակվի։

Անդրադառնալով F-35/F-16 կործանիչների խնդրին՝ Էրդողանը նշել է, որ Թուրքիան F-35-ի հետ կապված դեռևս վճարում ունի անելու, ուստի քննարկել են, թե ինչպես կարող են այդ գործընթացն ավելի լավ ուղղությամբ տանել։

«Օրակարգում է եղել մեզ մոտ առկա F-16-երի արդիանակացման կամ նորերի գնման հարցը։ Ես տեսա պարոն Բայդենի դրական տրամադրվածությունը»,-նշել է նա և հավելել, որ Բայդենից ակնկալվում է անհրաժեշտ ուշադրություն այդ հարցում։

Էրդողանը հայտնել է նաև, որ քննարկել են Աֆղանստանում ստեղծված իրավիճակը։

Նշենք, որ Բայդեն-Էրդողան հանդիպումը տեղի է ունեցել Հռոմում հոկտեմբերի 31-ին։ Փակ հանդիպմանը ներկա են գտնվել նաև երկու երկրների արտգործնախարարներ Էնթոնի Բլինքենը և Մևլութ Չավուշօղլուն։ Հանդիպումը տևել է շուրջ մեկ ժամ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում