Պավել Դուրովը Փարիզի դատարանում է. նախնական կալանքի ժամկետը լրացել է
«Տելեգրամ»-ի հիմնադիր Պավել Դուրովը տարվել է դատարանի դահլիճ:
Այս մասին հայտնել են Le Figaro-ն եւ AFP-ն։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ֆրանսիայի օրենսդրությամբ նախնական կալանքի համար մինչև 96 ժամ է սահմանված: Այնուհետև դատարանը պետք է որոշի՝ ազատ արձակե՞լ ամբաստանյալին, թե՞ մեղադրանք առաջադրել և, անհրաժեշտության դեպքում, պահել կալանքի տակ։
Դուրովը Փարիզի օդանավակայանում ձերբակալվել է օգոստոսի 24-ին։ Ըստ քննիչների՝ նա «Տելեգրամ»-ի միջոցով իրականացվող անօրինական գործողությունների մեղսակից է։ Ֆրանսիայում նրան սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։
Գործը պարունակում է 12 հանցագործության մեղադրանք, որոնք, ըստ քննիչների, կատարվել են «անանուն անձի» նկատմամբ։ Դրանց թվում են՝ իշխանությունների հետ համագործակցելուց հրաժարվելը, մանկական պոռնոգրաֆիա պահելու և տարածելու մեղսակցությունը, թմրամիջոցների ձեռքբերման, փոխադրման, պահպանման, վաճառքի կամ փոխանցման մեղսակցությունը: Նրանց մեղադրանք է առաջադրվել նաև կիբերհանցագործություններին մեղսակցության և կազմակերպված հանցավոր խմբերի շրջանակներում խարդախության մեղսակցության, ինչպես նաև այլ հանցագործությունների համար:
Կարծիքներ