Քարաթափում Երևանի Կոնդ թաղամասում՝ «Սուրբ Հովհաննես» եկեղեցու մոտ. տուժել է կայանված մեքենան
Փետրվարի 7-ին՝ ժամը 20:03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոնդ թաղամասում՝ «Սուրբ Հովհաննես» եկեղեցու պատից քարը պոկվել և ընկել է կայանած ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ Պարոնյան փողոցում՝ եկեղեցու մոտակա ժայռից, տեղի է ունեցել քարաթափում (մոտ 0.8 խմ)։ Քարի կտորներն ընկել և հարվածել են «Suzuki» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Է. Վ., ծնված 1976 թ․) կողային հատվածին:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և հեռացրել քարը։
Կարծիքներ