Պետդումայի ընտրություններում առաջատար են 5 կուսակցություններ. նախնական տվյալներ

Պետդումայի ընտրություններում առաջատար են 5 կուսակցություններ. նախնական տվյալներ

Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Պետդումայի ընտրություններին մասնակցած անձանց ձայների շուրջ 15,01 տոկոսը։ Տեղեկությունը հայտնում է ТАСС-ը` մանրամասներ տրամադրելով ձայների հաշվարկից։

Նախնական քվեարկության արդյունքներով` առաջատար է ՌԴ իշխող կուսակցություն «Եդինայա Ռոսիան»՝ 41,17% ։ Դրան հաջորդում են Կոմունիստական կուսակցությունը՝ 23,9%, «Լիբերալ–դեմոկրատական»՝ 9,07%, «Նոր մարդիկ»՝ 7,32% և «Արդար Ռուսաստան»՝  6,97%։

Այսպիսով, մինչ այս պահը հինգ կուսակցությունները հաղթահարում են 5% -ի շեմը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում