«Ռոման» 2։3 հաշվով պարտվեց «Վերոնային». Մխիթարյանը դուրս եկավ փոխարինման
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 4-րդ տուրում «Ռոմա»-ն հյուրընկալվեց «Վերոնա»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայրաքաղաքային թիմը թեպետ առաջինը բացեց հանդիպման հաշիվը 36-րդ րոպեին, սակայն երկրորդ կեսում երեք գնդակ ընդունեց սեփական դարպասը: «Վերոնա»-ն, որը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակի հետնապահներից է` առավելության հասավ 3:2 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 65-րդ րոպեին:
Այս պարտություն հետո «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում զիջեց դիրքը և միայն 4-րդն է: Ժոզե Մոուրինյոյի թիմն ունի 9 միավոր: Առաջատարը 10 միավորով «Ինտեր»-ն է:
Կարծիքներ