Կոտայքի մարզպետը այցելել է Եղվարդի Զորավան բնակավայր

Կոտայքի մարզպետը այցելել է Եղվարդի Զորավան բնակավայր

Միայն վերջին մի քանի տարիներին Կոտայքի մարզում իրականացվել են ավելի քան 15 մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման սուբվենցիոն ծրագրեր, ընդ որում, շուրջ 5 մանկապարտեզներ կառուցվել և կառուցվում են հիմքից:

 Եղվարդ կատարած աշխատանքային այցի շրջանակում Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը եղել է նաև Զորավան բնակավայրում: Այստեղ կրկին կառավարության աջակցությամբ, պետության և համայնքի համատեղ համաֆինանսավորմամբ ամբողջովին հիմնանորոգվել և կահավորվել է շուրջ 100 փոքրիկի համար նախատեսված երկհարկանի մանկապարտեզը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 54.490.800 ՀՀ դրամ, որի 50 %-ը պետական բյուջեի ֆինանսավարման չափն է:

 Համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի և Բուժականի ղեկավարի հետ մարզպետը շրջել է արդեն 3 խմբով գործող, լուսավոր և բարեկարգ շենքի խմբասենյակներում: Մանկապարտեզ են հաճախում 76 փոքրիկներ:

Մանկապարտեզի առկա մեկհարկանի ազատ շենքը համայնքի միջոցներով վերանորոգվել և կահավորումից անմիջապես հետո կծառայի որպես Եղվարդի արվեստի դպրոցի մասնաճյուղ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում