Թայվանում հեռուստաալիքը սխալմամբ հայտնել է Չինաստանի ներխուժման մասին

Թայվանում հեռուստաալիքը սխալմամբ հայտնել է Չինաստանի ներխուժման մասին

Թայվանի CTS հեռուստաալիքը սխալմամբ հայտնել է Չինաստանի ներխուժման մասին, հաղորդում է theguardian.com-ը:

«Կոմունիստական ուժերը կառավարվող հրթիռներով հարվածում են Նոր Թայբեյ քաղաքին։ Թայբեյի նավահանգստում ռազմանավ է պայթել, ռազմական այլ օբյեկտներ են վնասվել։ Տեղեկություններ կան Բանկիաո կայարանում չինական հատուկ ջոկատայինների գործողությունների հետևանքով պայթյունների մասին, զոհեր չկան»,- ասվում է լրատվական հաղորդագրության մեջ։ 

Ավելի ուշ CTS-ը ներողություն է խնդրել և պաշտոնապես հերքել տեղեկությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում