Ոսկին շարունակում է էժանանալ
Հինգշաբթի առավոտյան ոսկու արժեքը նվազում է դոլարի արժեւորման ֆոնին, վկայում են սակարկությունների տվյալները:
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու ապրիլյան ֆյուչերսի գինը նվազել է 0,18 տոկոսով կամ 3,05 դոլարով՝ տրոյական ունցիայի դիմաց հասնելով մինչեւ 1712,75 դոլարի: Ընդ որում՝ մեկ օր առաջ, 2020 թվականի հունիսից ի վեր առաջին անգամ, ոսկու գինը կարճ ժամանակով իջել էր 1700 դոլարից: Արծաթի մայիսյան ֆյուչերսն էժանացել է 0,63 տոկոսով՝ ունցիայի դիմաց հասնելով մինչեւ 26,22 դոլարի:
Կարծիքներ