Facebook-ում Ղրղզստանի նախագահի օգտահաշիվը կոտրել են
Facebook-ում անհայտ անձինք կոտրել են Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի օգտահաշիվը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Facebook սոցցանցում կոտրել են Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի օգտահաշիվը: Չարագործները տարբեր գրառումների տակ մեկնաբանություններ են թողել: Պետության ղեկավարը որեւէ կապ չունի վերջին մեկնաբանությունների հետ, որոնք տեղադրվել են նրա էջում»,-հայտարարել է Ժապարովի մամուլի խոսնակը:
Խոսնակի խոսքով՝ նախագահը հարգանքով է վերաբերվում բոլոր կարծիքներին, այդ թվում՝ քննադատություններին:
Թե ինչ արտահայտությունների մասին է խոսքը, խոսնակը չի նշել:
Կարծիքներ