Սպասվում է անձրև, ամպրոպ
Հանրապետության տարածքում ապրիլի 13-ի ցերեկը, 12-ի և 14-ի գիշերն առանձին շրջաններում, 10-ին և 11-ին, 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 10-ին և 11-ի գիշերն առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Ապրիլի 10-ի երեկոյան ժամերին, 11-ի գիշերը հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավային է՝ 2-5 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վրկ:
Երևանում ապրիլի 12-ի գիշերը, 14-ի ցերեկն սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 10-ին և 11-ին սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Կարծիքներ