Մոլդովայի նախագահը Գագաուզիայի ղեկավարին մեղադրել է հանցավոր խմբի հետ կապերի մեջՄոլդովայի նախագահը Գագաուզիայի ղեկավարին մեղադրել է հանցավոր խմբի հետ կապերի մեջ

Մոլդովայի նախագահը Գագաուզիայի ղեկավարին մեղադրել է հանցավոր խմբի հետ կապերի մեջՄոլդովայի նախագահը Գագաուզիայի ղեկավարին մեղադրել է հանցավոր խմբի հետ կապերի մեջ

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Գագաուզիայի ինքնավարության նոր ղեկավար Եվգենի Գուցուլին մեղադրել է հանցավոր խմբի հետ կապեր ունենալու մեջ։ Նա այդ հանգամանքով է բացատրել Գուցուլի երդմնակալությանը չմասնակցելու որոշումը։

Այդ մասին տեղեկացնում է «Lenta.ru»-ն։ 

«Ես չմեկնեցի, քանի որ ճիշտ չեմ համարում գնալ մի մարդու երդմնակալության արարողությանը, ում նախընտրական արշավի ժամանակ աջակցում էր հանցավոր խումբը», - ասել է Սանդուն:

Նա նաև հայտարարել է, որ սխալ է համարում Գուցուլի երդմնակալությանը մասնակցելը, քանի որ Գագաուզիայի նոր ղեկավարը Մոլդովայում արգելված կուսակցության անդամ է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում