Եղեգնաձոր քաղաքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Եղեգնաձոր քաղաքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում հուլիսի 21-ի ժամը 11:00-ից 14։00-ն ընկած ժամանակահատվածում անցկացվելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են քաղաքի էլեկտրական շչակները: 

Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից՝ տեղի բնակիչներին խնդրելով չանհանգստանալ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում