Զելենսկին ժամանել է Շվեյցարիա ՝մասնակցելու խաղաղության գագաթնաժողովին
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Շվեյցարիա ՝մասնակցելու խաղաղության գագաթնաժողովին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զելենսկին այս մասին գրել է «Տելեգրամ»-ի իր ալիքում։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ գագաթնաժողովին ներկա կլինեն շուրջ 100 երկրներ և միջազգային կազմակերպություններ:
«Առջևում երկու օր ակտիվ աշխատանք կա աշխարհի բոլոր անկյուններից եկած երկրների, տարբեր ժողովուրդների հետ, որոնք, սակայն, միավորված են ընդհանուր նպատակով ՝ մոտեցնել արդար և երկարատև խաղաղությունն Ուկրաինայի համար»,-նշել է նա:
Կարծիքներ