Եղեք ամուր, զորեղ, խոհեմ ու խիզախ. Պարգև Սրբազանը հայ ժողովրդին միասնության կոչ է արել
Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը միասնության կոչ է արել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Պարգև Սրբազանը:
«Դիմում եմ հայ ժողովրդին, սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում լինել միասնական, ամուր, անկոտրուն։ Այս անգամ ևս ապացուցենք , որ մեր միասնականությունը անպարտելի ուժ է: Դիմում եմ Արցախի ժողովրդին: Սիրելի արցախցիներ, սիրելի զավակներ իմ, եղեք ամուր, զորեղ, խոհեմ ու խիզախ։ Ձեր ոգին ամրացրեք և հզորացրեք անկոտրուն ուժով և միասնակամությամբ։
Կոչ եմ անում աղոթել մեր երկրի անվտանգության, հաղթանակի և ապահովության համար։
Դիմում եմ մեր բոլոր հավատացյալ զավակներին,
Ստեղծել աղոթքի միահամուռ շղթա և երկու ժամը մեկ աղոթք անել և զորավիգ լինել մեր բանակին:
Աստված մեզ պահապան, զորավիգ և օգնական»,- գրել է Պարգև Սրբազանը:
Կարծիքներ