Արևմտյան ափում 74 պաղեստինցի է տուժել իսրայելցի զինվորականների հետ բախումների հետևանքով
Ուրբաթ ավելի քան 70 պաղեստինցի է տուժել Հորդանան գետի արևմտյան ափում իսրայելցի զինվորականների հետ բախումների հետևանքով։ Այս մասին լրագրողներին հայտնել է պաղեստինյան Կարմիր Մահիկը, փոխանցում է RIA Novosti-ն։
Բախումները տեղի են ունցել Նաբլուս քաղաքից հարավ՝ Գիվաթ-Էվիատար պահակակետի շրջանում։ Անկարգությունների ժամանակ մոտ 200 պաղեստինցիներ անվադողեր են վառել ու քարեր նետել ՑԱԽԱԼ-ի զինծառայողների ուղղությամբ, որոնք էլ, ի պատասխան, միջոցներ են կիրառել ամբոխը ցրելու համար։
Վերին շրջանում այդ տարածքում անկարգություններ հաճախ են տեղի ունենում։ Բանն այն է, որ Նաբլուսի մատույցներում մայիսի սկզբից, իսրայելական բանակի պաշտպանության ներքո, Բեյտա շրջանում գտնվող լեռան վրա սկսվել է հրեական փոքր բնակավայրի շինարարություն։ Պաղեստինցիները բողոքում են շինարարության և այդ շրջանում պաղեստինյան հողերի բռնազավթման դեմ։
Կարծիքներ