Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 10.9 հա տարածքում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 10.9 հա տարածքում բռնկված հրդեհները

Հոկտեմբերի 2-ից 8-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ 

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 1500 քմ,

Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղում՝ 6000 քմ,

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ 2000 քմ,

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 10 հա։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 10.9 հա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում