Հրդեհաշիջում, տուժածների տարահանում. ԵՊԲՀ-ում անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն

 Հրդեհաշիջում, տուժածների տարահանում. ԵՊԲՀ-ում անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն

Մարտի 1-ին միջազգային հանրությունը նշում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը:

 ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարությունը տոնի առթիվ հանրապետության տարբեր բնակավայրերում անցկացնում է միջոցառումներ, որոնք շարունակվելու են մարտ ամսվա ընթացքում։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի է ունեցել ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով:

Վարժանքին հետևել են ԱԻ և ԿԳՄՍ նախարարներ Անդրանիկ Փիլոյանը, Վահրամ Դումանյանը, ԱԻՆ ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և այլ հյուրեր։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում