Ադրբեջանական կողմը մանրամասներ է հայտնում Եվլախի հանդիպումից
Ադրբեջանական զլմ֊ները տեղեկացնում են, որ Ղարաբաղի հայ բնակիչների ներկայացուցիչները հայտնել են, որ սոցիալական և հումանիտար հարցերի քննարկման համատեքստում վառելիքի հատուկ կարիք կա։ Միաժամանակ նրանք մարդասիրական օգնություն են խնդրել պարենային ապրանքների տեսքով։ Հանդիպման արդյունքում նրանց խնդրանքը դրական է ընդունվել։
Ըստ նրանց՝ մասնավորապես, նախատեսվում է ապահովել մանկապարտեզների և դպրոցների ջեռուցման համակարգերը, ինչպես նաև շտապ բուժօգնության և հրդեհաշիջման ծառայությունների կարիքները և շտապ մարդասիրական աջակցություն:
Ադրբեջանի նախագականն էլ հայտնել է, որ հանդիպումն անցել է կառուցողական ու դրական մթնոլորտում։ «Քննարկվել են ենթակառուցվածքների վերականգնման, ռեինտեգրացիայի և հայ բնակչության կյանքի կազմակերպման հարցերը Ադրբեջանի Սահմանադրության և օրենքների շրջանակներում»։
Կարծիքներ