Երևանի Նոր Արեշի 34 փողոցում պայթյուն է որոտացել. փլուզվել է 2 տուն
Երևանի Նոր Արեշի 34 փողոցում պայթյուն է որոտացել. նախնական տվյալներով 2 տուն է փլուզվել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
Նա նշեց, որ 11.43-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշի 34 փողոցում պայթյուն է որոտացել:
Նախնական տվյալներով` փլուզվել է 2 տուն, ըստ ականատեսների` փլատակների տակ կա 2 քաղաքացի: Զոհերի և վիրավորների վերաբերյալ տեղեկություններ չկան:
Կարծիքներ