Հոնդուրասը խզում է ԱՄՆ-ի հետ արտահանձնման պայմանագիրը
Հոնդուրասը դադարեցնում է իր արտահանձնման պայմանագիրը Միացյալ Նահանգների հետ՝ երկրի ներքին գործերին ամերիկյան միջամտության պատճառով։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Քսիոմարա Կաստրոն։
«Հիմք ընդունելով մեր Սահմանադրությունը և միջազգային պայմանագրերը՝ ես հանձնարարել եմ արտգործնախարար Էնրիկե Ռեյնային՝ չեղյալ հայտարարել ԱՄՆ-ի հետ արտահանձնման պայմանագիրը», - գրել է Կաստրոն X-ի իր էջում։
Կարծիքներ