Ռուսաստանը հրաժարվել է բանակցել Ճապոնիայի հետ խաղաղ պայմանագրի շուրջ
Մոսկվան հրաժարվել է խաղաղ պայմանագրի վերաբերյալ Ճապոնիայի հետ բանակցություններից ավելի վաղ հակառուսական պատժամիջոցների ներդրման պատճառով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:
«Ներկա պայմաններում ռուսական կողմը մտադիր չէ շարունակել Ճապոնիայի հետ բանակցությունները խաղաղ պայմանագրի շուրջ, քանի որ անհնար է քննարկել երկկողմ հարաբերությունների հիմնարար փաստաթղթի ստորագրումը մի պետության հետ, որը բացահայտ անբարյացակամ դիրքորոշում է ընդունում և ձգտում է վնասել մեր երկրի շահերին»,-ասվում է ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Ռուսաստանը դադարեցնում է Ճապոնիայի քաղաքացիների առանց վիզայի այցելությունները հարավային Կուրիլյան կղզիներ, դուրս է գալիս այնտեղ համատեղ տնտեսական գործունեություն ծավալելու շուրջ երկխոսությունից, ինչպես նաև արգելափակում է Ճապոնիայի՝ որպես Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործընկեր ոլորտային երկխոսության կարգավիճակի երկարաձգումը։
Կարծիքներ