Արմեն Գրիգորյանը Բեռլինում Յենս Պլյոտների հետ տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցեր է քննարկել

Արմեն Գրիգորյանը Բեռլինում Յենս Պլյոտների հետ տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցեր է քննարկել

Մարտի 21-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բեռլինում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդական Յենս Պլյոտների հետ։ Այս մասին տեղեկացնում է Անվտանգության խորհրդի գրասենյակը:


Կողմերը քննարկել են ինչպես Հայաստան-Գերմանիա, այնպես էլ Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների օրակարգային հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցերին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում