Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան ավարտվել է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան ավարտվել է: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է վարչապետը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին պաշտոնական այցով ժամանել էր Վրաստան:
Վարչապետին Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում դիմավորել է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն:
Այնուհետ Թբիլիսիում տեղի էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմավորման պաշտոնական արարողությունը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի մասնակցությամբ: Վարչապետի հետ միասին Թբիլիսի էին մեկնել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը:
Կարծիքներ