Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի հետևանքով չեղարկվել են մի շարք չվերթեր դեպի Երևան և Երևանից

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի հետևանքով չեղարկվել են մի շարք չվերթեր դեպի Երևան և Երևանից

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայքից տեղեկանում ենք, որ Իրանից, ԱՄԷ-ից և Իսրայելից դեպի Երևան 6 չվերթ է չեղարկվել։

Մասնավորապես չեղարկվել է՝

1 չվերթ Թեհրանից (QeshmAir) 

2 չվերթ Շարժայից (AirArabia) 

1 չվերթ Աբու Դաբիից (AirArabia)

1 չվերթ Դուբայից (FlyDubai)

1 չվերթ չեղարկվել է Թել Ավիվից (FlyOne)։ 

Չեղարկվել են նաև Երևանից հետևյալ չվերթերը դեպի Թեհրան, Դուբայ, Շարժա և Աբու Դաբի՝

1 չվերթ դեպի Թեհրան (QeshmAir) 

2 չվերթ դեպի Դուբայ (FlyDubai)

2 չվերթ դեպի Շարժա (AirArabia) 

1 չվերթ դեպի Աբու Դաբի (AirArabia):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում