Կյանքից հեռացել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրենը

Կյանքից հեռացել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրենը

48 տարեկանում կյանքից հեռացել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը:

Այս մասին տեղեկացնում են Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակից։

Նշվում է, որ Դոն Լամբերտը ԱԶԲ-ում ծառայել է ավելի քան 17 տարի՝ դրսևորելով բացառիկ առաջնորդի, նվիրված գործընկերոջ և ազնիվ ընկերոջ հատկություններ։ Նա խորապես հավատում էր ԱԶԲ-ի առաքելությանը՝ աջակցել զարգացող երկրներին և անգամ հիվանդության ընթացքում շարունակել էր աշխատել նույն նվիրումով ու անդրդվելի հանձնառությամբ։

«Նրա առաջնորդությունը, մարդկային ջերմությունը և մասնագիտական բարձրարժեք վերաբերմունքը անջնջելի հետք թողեցին բոլորի վրա, որոնք երբևէ աշխատել են նրա հետ»,- նշել են ԱԶԲ-ից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում