Ուկրաինան սկսել է թիմ ձևավորել՝ վերահսկելու հնարավոր զինադադարը, չափազանց բարդ գործընթաց է. Անդրեյ Սիբիհա

Ուկրաինան սկսել է թիմ ձևավորել՝ վերահսկելու հնարավոր զինադադարը, չափազանց բարդ գործընթաց է. Անդրեյ Սիբիհա

Ուկրաինան սկսել է ձևավորել ազգային թիմ, որը կզբաղվի 30-օրյա հնարավոր հրադադարի վերահսկման մեխանիզմների մշակմամբ։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։

«Մենք արդեն հիմա փաստացի սկսել ենք ազգային թիմի ձևավորումը, որը կպատրաստի համապատասխան գործողությունների ալգորիթմներ՝ հնարավոր հրադադարի պատշաճ վերահսկման համար։ Դա չափազանց բարդ գործընթաց է»,- ասել է նա։

Ուկրաինայի ԱԳ նախարարը հիշեցրել է Մինսկի համաձայնագրերի շրջանակում հրադադարի խախտումների հետ կապված անցյալի բացասական փորձի մասին, որը, ըստ նրա, թույլ է տվել Ռուսաստանը։

«Այժմ մեր բոլոր ջանքերը ուղղված կլինեն այն բանին, որպեսզի ուկրաինական կողմն առավել պատրաստ լինի՝ համապատասխան թիմերով, մշակված մեխանիզմներով և հստակ մոդելներով։ Խոսքը վերաբերում է Ուկրաինայի համար արդար խաղաղության հասնելու պայմանավորվածությունների և գործողությունների ծրագրի տեսլականին, ինչպես նաև անվտանգության երաշխիքների փաթեթի պարամետրերին ու ծավալին»,- հավելել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում