Միջգերատեսչական հանձնաժողովը հավանության արժանացրեց Գեղարքունիքից ներկայացրած 22 ծրագրային հայտ
Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 2020 հերթական նիստի ընթացքում քննարկվել եւ հավանության են արժանացել Գեղարքունիքի մարզի համայնքներից ներկայացրած վերջին 22 ծրագրային հայտերը:
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից, այդ ցանկը ներառում է Ծակքար համայնքի «3-րդ և 10-րդ փողոցների լուսավորության ցանցի կառուցում եւ 6-րդ փողոցի ասֆալտապատում», Մաքենիս համայնքի «Ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքներ», Գանձակ համայնքի «Կենտրոնական հրապարակի բարեկարգում», Գեղամասար համայնքի «12 բնակավայրերում խմելու ջրի ջրագծերի ներքին եւ կամ արտաքին ցանցերի կառուցում կամ վերակառուցում», Փոքր Մասրիկ բնակավայրի «1 խորքային հորի, Տրետուք բնակավայրի ոռոգման ցանցի վերանորոգում», Շողակաթ համայնքի «Աղբերք բնակավայրի համայնքային կենտրոնի շենքի հիմնանորոգում եւ հարակից տարածքի բարեկարգում», Չկալովկա համայնքի 1,2,4 փողոցների եւ հրապարակի կապիտալ ասֆալտապատում», Վարդաձոր համայնքի «Խմելու ջրի արտաքին եւ ներքին ցանցի վերակառուցում» , Գեղամասար համայնքի «Դարանակ, Կախակն, Սոթք, Շատվան բնակավայրերի կենտրոնական փողոցների լուսավորության ցանցի կառուցում եւ Փամբակ բնակավայրի լուսավորության ցանցի վերանորոգում», Մարտունի համայնքի «4 մանկապարտեզների եւ մարզադպրոցի շենքերի տանիքներին արեւային ջրատաքացուցիչներ եւ համայնքապետարանի շենքի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում», Ճամբարակ համայնքի «Գետիկ, Դպրաբակ, Թթուջուր, Ձորավանք, Մարտունի բնակավայրերում, ինչպես նաեւ Ճամբարակ քաղաքի Ազատամարտիկների, Արցախի, Զ. Անդրանիկի, Իսահակյան, Լեոյի, Մաշտոցի, Նարեկացի, Պ. Սևակ փողոցների եւ Պ. Սեւակ, Տիգրան Մեծ փողոցները միմյանց կապող հետիոտնային արահետի լուսավորության ցանցի անցկացում», Ճամբարակ քաղաքի «Չիլինգարյան փողոցի եւ Թթուջուր բնակավայրի ջրահեռացման, ինչպես նաեւ Ճամբարակ քաղաքի Իսահակյան, Օգոստոսի 23, Վերին Ճամբարակ թաղամասերի, Այգուտ, Բարեպատ, Դպրաբակ, Թթուջուր, Կալավան, Մարտունի եւ Վահան բնակավայրերի ջրագծերի ներքին եւ կամ արտաքին ցանցերի կառուցում եւ Թթուջուր ջրաղբյուրի ջրընդունիչի վերակառուցում», Ներքին Գետաշեն համայնքի «Փողոցների լուսավորության ցանցի կառուցում», Սարուխան համայնքի «Ոռոգման ցանցի կապիտալ նորոգում, 1-ին փուլ», Ճամբարակ քաղաքի «Ազատամարտիկներ, Տ. Պետրոսյան եւ Պ. Սևակ փողոցների գազիֆիկացում», Գեղհովիտ համայնքի «Արտաքին լուսավորության ցանցի կառուցում», Մեծ Մասրիկ համայնքի «Թվով 7 փողոցների 5.5 կմ երկարությամբ արտաքին լուսավորության ծրագրի իրականացում», Շողակաթ համայնքի «Շորժա բնակավայրում արեւային ֆոտովոլտային 85 ԿՎՏ հզորության կայանի կառուցում», Ծովինար համայնքի «Ներհամայնքային փողոցների լուսավորության համակարգի կառուցում», Գեղարքունիք համայնքի «Արտաքին լուսավորության ցանցի վերակառուցում», Շողակաթ համայնքի «Ծափաթաղ բնակավայրի թիվ 1 փողոցի, Ջիլ բնակավայրի թիվ 6-րդ եւ 8-րդ փողոցների, Շորժա բնակավայրի թիվ 5-րդ եւ 10-րդ փողոցների, Դրախտիկ բնակավայրի 10-րդ փողոցի, Աղբերք բնակավայրի թիվ 1 եւ 2-րդ փողոցների, Արտանիշ բնակավայրի թիվ 6-րդ փողոցի արտաքին լուսավորության ցանցի կառուցում» ծրագրերը:
Վերը նշված վերջին՝ թվով 16 ծրագրային հայտերը հավանության են արժանացել, պայմանով, որ շահագրգիռ գերատեսչություններից հայտերի վերաբերյալ ստացված դիտողությունների հիման վրա նախագծերը լրամշակվեն եւ եռօրյա ժամկետում ներկայացվեն ՀՀ կառավարություն։
Հաստատված ծրագրերի վերաբերյալ համայնքապետարանները առաջիկայում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կհայտարարեն ծրագրերի իրականացման մրցույթները, որից հետո կմեկնարկեն շինարարական աշխատանքները:
Կարծիքներ