ԱԻՊԾ-ն բանակցում է շահագրգիռ կառույցների հետ ԼՂ-ում աճյունների որոնումները վերսկսելու համար

ԱԻՊԾ-ն բանակցում է շահագրգիռ կառույցների հետ ԼՂ-ում աճյունների որոնումները վերսկսելու համար

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը գրավյալ տարածքներում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների որոնողական աշխատանքները վերսկսելու ուղղությամբ բանակցում է բոլոր շահագրգիռ կառույցների հետ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԻՊԾ-ն:

«Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից անցած շաբաթ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներ չեն իրականացվել: Աշխատանքները վերսկսելու ուղղությամբ ԱԻ պետական ծառայությունը բանակցում է շահագրգիռ բոլոր կառույցների հետ: 2020 թվականի նոյեմբերի 13-ից սկսած Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների և Ադրբեջանի հետ դիերի փոխանակման արդյունքում՝ մինչ օրս տարհանվել է ընդհանուր 1697 աճյուն, որոնց թվում՝ նաև քաղաքացիական անձանց»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում