ԵՄ-ն կարող է 2023 թվականին անցկացնել իր պատմության մեջ առաջին զորավարժությունները. El Pais

ԵՄ-ն կարող է 2023 թվականին անցկացնել իր պատմության մեջ առաջին զորավարժությունները. El Pais

Եվրամիությունը պլանավորում Է իր պատմության մեջ առաջին զորավարժությունները կազմակերպել 2023 թվականին: Նոյեմբերի 15-ին այդ մասին հաղորդել Է իսպանական El Pais թերթը՝ վկայակոչելով այն տեղեկատվությունը, որը բովանդակում Է Միության անվտանգության հայեցակարգը, որը կստանա ԵՄ-ի ռազմավարական կողմնացույց անվանումը: 

Գաղտնի փաստաթուղթը, որին ծանոթանալու հնարավորություն Է ստացել հրատարակությունը, բովանդակում Է ԵՄ-ի ռազմական ներուժի մեծացման կոչ՝ անհրաժեշտ ուժեր լինելու համար «իր աշխարհայացքի առաջշարժման եւ իր շահերի պաշտպանության» նպատակով»: «2023 թվականից մենք կանոնավորապես կկազմակերպենք զինավարժանքներ, այդ թվում ռազմածովային»,- ասված Է փաստաթղթում:

Զորավարժությունները կոչված են նպաստելու եվրոպական՝ արագ հակազդման ուժերի ստեղծմանը, որոնք 2025 թվականին կարող են ունենալ մինչեւ 5 հազար զինծառայող: «Մենք կշարունակենք անցկացնել կանոնավոր զինավարժանքներ զինված ագրեսիայի դեպքում մեր փոխօգնության ուժեղացման համար»,- ընդգծված Է փաստաթղթում:

Նշվում Է, որ նախաձեռնության մանրամասները կշարադրվեն Միության արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների ղեկավարների նիստերում: Սպասվում Է, որ Եվրամիության անվտանգության առաջին հայեցակարգը՝ ԵՄ-ի ռազմավարական կողմնացույց անվանմամբ կընդունվի 2022 թվականի գարնանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում