Իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցնում Գազայի հատվածի հյուսիսային շրջանին․ կան զոհեր
Իսրայելական բանակի ինքնաթիռները հարվածներ են հասցնում Գազայի հատվածի հյուսիսային մասում գտնվող Բեյթ Հանուն քաղաքին: Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, հայտնել է պաղեստինյան saut Al-Aqsa ռադիոկայանը։
Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 20-ի, այդ թվում ՝ ինը երեխա և մեկ կին, ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ ալ Քիդրան:
Աղբյուրի տեղեկություններով ՝ ավիահարվածների հետևանքով կան վիրավորներ։ Նրանք տեղափոխվել են տեղական բուժհաստատություններ։
Հայտարարության համաձայն՝ հարձակումները հրեական պետության պատասխանն էին հատվածից հրթիռների արձակմանը։ Իսրայելի բանակի տվյալներով՝ արձակվել է առնվազն 45 հրթիռ։
Երկուշաբթի՝ մայիսի 10-ին, «Իզզեդդին ալ-Քասամի» բրիգադի ներկայացուցիչները (Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ շարժման մարտական թևը) հանդես են եկել հայտարարությամբ, որում Իսրայելի իշխանություններին կոչ են արել մինչև մայիսի 10-ի ժամը 18:00- նբոլոր ուժայիններին դուրս բերել Տաճարի լեռան և Շեյխ-Ջարահի շրջանից, ինչպես նաև ազատ արձակել վերջին բախումների ընթացքում ձերբակալված բոլոր անձանց:
Ավելի ուշ խմբավորումը հայտարարել է Իսրայելին հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան Արևելյան Երուսաղեմում Իսրայելի իշխանությունների գործողությունների: Բացի այդ, պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորումը ստանձնել է Սդերոտի ուղղությամբ հարվածների պատասխանատվությունը՝ ի պատասխան «Ալ Աքսա» մզկիթում պաղեստինցի երիտասարդների նկատմամբ իսրայելցի ուժայինների ագրեսիվ գործողությունների»:
Կարծիքներ