Մալայզիայում կորոնավիրուսի դեմ պայքարում սահմանափակվելու է մարդկանց տեղաշարժը
Մալայզիայի կառավարությունը մայիսի 12-ից մինչև հունիսի 7-ը ողջ երկրի տարածքում կյանքի կկոչի «Տեղաշարժման վերահսկման մասին հրամանագիրը», որը ենթադրում է խիստ քայլեր իրականացնել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի նպատակով: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Մուհիդդին Յասինը:
Այդպիսով, արգելվելու է տեղաշարժը երկրի շրջանների միջև՝ բացառությամբ արտակարգ դեպքերի ու բեռնափոխադրումների, արտակարգ ծառայությունների տրանսպորտային միջոցների:
Անձնական ավտոմեքենաներով և տաքսիների բոլոր տեսակներով երթևեկել է թույլատրվում միայն եթե մեքենայում կա առավելագույնը երեք մարդ՝ այդ թվում և վարորդը:
Ուսումնական հաստատությունները փակվում են՝ բացառությամբ այն հաստատությունների, որտեղ միջազգային քննություններ են օտարերկրյա բուհեր ընդունվելու համար:
Մալայզիայում համավարակի ողջ ընթացքում հիվանդացել է 444 հազար 484 մարդ, մահացել՝ 1700-ը:
Կարծիքներ