Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Գյումրիում դիտահորն ընկած քաղաքացուն
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը hուլիսի 17-ին, ժամը 14։00-ին տեղեկություն է ստացել, որ քաղաքացին արգելափակվել է Գյումրի քաղաքի Գործարանային փողոցի թիվ 33/1 հասցեի մոտակայքում գտնվող դիտահորում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Նշվում է որ փրկարարները Հ․ Ջ․-ին (ծնված 1968 թ.) դուրս են բերել դիտահորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Կարծիքներ