Հայաստանի ֆուտբոլային թիմերը ստուգարք են հանձնել Դուբայում

Հայաստանի ֆուտբոլային թիմերը ստուգարք են հանձնել Դուբայում

Հայաստանի ֆուտբոլային ակումբները, որոնք ներկայումս ուսումնամարզական հավաք են անցկացնում Դուբայում, այսօր ուժերի հերթական փորձարկումն են անցկացրել:

 Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» ստուգողական խաղում 0:5 խոշոր հաշվով պարտվել է Լատվիայի չեմպիոն «Ռիգային»: Իսկ ահա հանրապետության գավաթակիր «Նոան» 3:2 հաշվով հաղթել է Ռուսաստանի 2-րդ խմբում հանդես եկող «Ռոդինային»: Երևանի «Արարատն», որն այսօր ավարտել է ուսհավաքը Դուբայում, ստուգողական վերջին խաղում խոշոր հաշվով հաղթել է տեղի «Ֆուրսան Իսպանիա» թիմին՝ 4:0:

Հավելենք, որ Արաբական Միացյալ Էմիրություններում է գտնվում նաև «Ուրարտու-2» թիմը, որը ընկերական խաղում 1:3 հաշվով պարտվել է տեղի «ԼաԼիգա»-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում