Եվրամիությունը սկսել է քննարկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները
Եվրամիությունում մեկնարկել է Ռուսաստանի նկատմամբ հավանական պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ քննարկումների գործընթացը: Պատճառը ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակն է: Այս մասին տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:
Ստացված տեղեկությունների համաձայն՝ Եվրամիության անդամ երկրներից ոչ մեկը չի առարկել այս թեմայի քննարկման վերաբերյալ:
Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ չի բացառում նոր հակառուսական պատժամիջոցներ եվրոպական կառույցի կողմից: Նրա կարծիքով՝ պատժամիջոցները չեն փոխի Եվրոպայի ուղղությամբ Ռուսաստանի քաղաքականությունը:
Կարծիքներ