«Օմիկրոնի» իրական վտանգը, ըստ գիտնականների, հնարավոր կլինի գնահատել մեկ ամսից
Կորոնավիրուսի նոր շտամի՝ «Օմիկրոնի» վտանգի աստիճանը հնարավոր կլինի գնահատել ամենաշուտն այս տարվա վերջին: Նման եզրակացության են հանգել Մեծ Բրիտանիայի կառավարությանը կից խորհրդատվական խմբի գիտնականները, հաղորդում է The Independent-ը։
Փորձագետները ենթադրում են, որ մոտ մեկ ամիս կպահանջվի պարզելու համար, թե որքանով է վտանգավոր «Օմիկրոնը», հոսպիտալացումների ինչ մակարդակ է առաջացնում ու ինչպես է «վարվում» իմունիտետի հետ: Գիտնականների խոսքով՝ եթե մեկ ամսից «Օմիկրոնի» պատճառով հոսպիտալացումների կտրուկ աճ չգրանցվի, կարելի է հանգիստ շունչ քաշել:
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը արտահերթ նիստում հայտարարել էր, որ ՀԱՀ-ում հայտնաբերված կորոնավիրուսի նոր տարբերակն անհանգստություն է առաջացնում: Համաշխարհային բժշկական ասոցիացիայի նախագահ Ֆրանկ Ուլրիխ Մոնտգոմերին մտահոգություն է հայտնել, որ «Օմիկրոնն» իր սպառնալիքներով կարող է համադրելի դառնալ Էբոլա վիրուսի ու «Դելտա» շտամի հետ։
Կարծիքներ