Իրանի հետ միջուկային գործարքի շուրջը բանակցությունների յոթերորդ փուլը կավարտվի դեկտեմբերի 3-ին

Իրանի հետ միջուկային գործարքի շուրջը բանակցությունների յոթերորդ փուլը կավարտվի դեկտեմբերի 3-ին

Վիեննայում Թեհրանի միջուկային ծրագրի շուրջը գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շրջանակներում բանակցությունների յոթերորդ փուլը կավարտվի դեկտեմբերի 3-ին, ինչից հետո եվրոպացի մասնակիցները կվերադառնան իրենց երկրներ՝ կոնսուլտացիաների շարունակման համար: Այդ մասն հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնատար անձանց:

«Եվրոպացիները ցանկանում են վերադառնալ իրենց մայրաքաղաքներ կոնսուլտացիաների համար… Մենք պատրաստ ենք մնալու Վիեննայում հետագա բանակցությունների համար»,- մեջբերում Է գործակալությունն իրանցի պաշտոնյայի խոսքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում