Հակառակորդի կրակոցից մահացած Սմբատ Գաբրիելյանը 6 ամսից պետք է զորացրվեր
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակոցից մահացած ժամկետային զինծառայող Սմբատ Գաբրիելյանը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքից էր, 6 ամսից զորացրվելու էր: Այս մասին NEWS.am-ին ասաց Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանը:
«Արդեն պետք է զորացրվեր, 3 եղբայր էին, նրանցից մեկն էլ տարիներ առաջ էր մահացել, մյուսը զինվորական է, հայրը նույնպես զինվորական է, մայրը դպրոցում ուսուցչուհի է աշխատում»,- ասաց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը:
Եվս երկու զոհ ունենք հայ-ադրբեջանական սահմանին
Կարծիքներ