ԱՄՆ-ում իրականացվել է առաջին դաշնային մահապատիժը 17 տարվա ընթացքում

ԱՄՆ-ում իրականացվել է առաջին դաշնային մահապատիժը 17 տարվա ընթացքում

ԱՄՆ-ում իրականացվել է առաջին դաշնային մահապատիժը 17 տարվա ընթացքում: Սպանության համար դատապարտված Դենիել Լին մահացած է հայտարարվել տեղական ժամանակով 08:07-ին, փոխանցում է Reuters-ը:

«Այս գործով հայցվորները ապացույցներ չեն ներկայացրել, որոնք անհրաժեշտ էին վերջին պահին դաշնային դատարանի միջամտությունը հիմնավորելու համար: Նման վճիռները վերջին պահին պետք է ծայրահեղ բացառություն լինել, այլ ոչ թե՝ նորմ»,- հայտարարել է Գերագույն դատարանը:
Լին դատապարտվել էր 1996 թվականին Արկանզասում ընտանիքի երեք անդամների սպանության համար, սակայն զոհերի որոշ հարազատներ դեմ էին հանդես եկել նրա մահապատժին։

«Ես դա չեմ արել։ Ես շատ սխալներ եմ գործել իմ կյանքում, բայս ես չեմ սպանել,- ասել է Լին մահապատժից առաջ իր վերջին խոսքում։- Դուք անմեղ մարդու եք սպանում»:

Չնայած մի քանի նահանգ մահապատժի ենթարկում է, սակայն դաշնային կառավարությունը դա չի արել 2003 թվականից ի վեր:
Գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը անցյալ տարի հուլիսին հայտարարել էր, որ արդարադատության նախարարությունը կվերսկսի մահապատժի դատապարտված 62 բանտարկյալներից ոմանց մահապատժի կատարումը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում