Ուկրաինան բանակցություններ է սկսել Իսպանիայի հետ անվտանգության երաշխիքների շուրջ
Ուկրաինան և Իսպանիան բանակցություններ են սկսել համաձայնագրի կնքման շուրջ, որը անվտանգության երաշխիքներ կտա Կիևին։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի նախագահի գրասենյակից։
Նմանատիպ երկկողմ փաստաթղթեր, որոնք, որոշ փորձագետների կարծիքով, կարող են այլընտրանք ծառայել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն, արդեն ստորագրել են մի քանի երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան և Ֆրանսիան։ 2023 թվականի դեկտեմբերի 13-ին Դանիան, Իսլանդիան, Նորվեգիան, Ֆինլանդիան և Շվեդիան պայմանավորվել են բանակցություններ սկսել Ուկրաինայի հետ անվտանգության երկարաժամկետ պարտավորությունների շուրջ։
Կարծիքներ