Քաղաքացիական նշանակության փոխադրամիջոցները կարող են ազատ տեղաշարժվել․ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել
Վերջին մի քանի օրերի ընթացքում Շուշի-Լաչին ճանապարհին Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների և բնապահպանական ակտիվիստների կողմից իրականացվող բողոքի ակցիան ադրբեջանական հանրության արդարացի դժգոհության արդյունքն է։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն՝ անդրադառնալով Լաչինի միջանցքում տեղի ունեցող իրադարձություններին։
Հաջիզադեն միաժամանակ պատասխանելով Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և ԵՄ կոչերին,նշել է․
«Քաղհասարակության այս դիրքորոշմանը պետք է հարգանքով վերաբերել: Բողոքը նպատակ չունի փակել որևէ ճանապարհ։ Քաղաքացիական նշանակության տրանսպորտային միջոցները կարող են ազատ տեղաշարժվել ճանապարհի ցանկացած ուղղությամբ։
Ինչ վերաբերում է տարածաշրջանում հումանիտար իրավիճակին, ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ ադրբեջանական կողմը պատրաստ է բավարարել մեր տարածքներում բնակվող հայ բնակիչների մարդասիրական կարիքները»։
Կարծիքներ